Լուրեր
նորություններ/news

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարությունների միջև

Еркрамасу - 30 лет (1996-2026)

Փետրվարի 28-ին Երևանում Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ:

Արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան՝ կողմերը քննարկեցին հայ-նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Նորվեգական կողմի խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները և այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները: Քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: