Լուրեր
նորություններ/news

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Դարբնիկ համայնք` շնորհավորելու իրաքահայ կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Դարբնիկ համայնք` շնորհավորելու իրաքահայ կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Արարատի մարզի Դարբնիկ համայնք` շնորհավորելու իրաքահայ կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Դարբնիկ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարությունը «Հայաստանում իրաքահայերի ընտանեկան, մշակութային միություն» հասարակական կազմակերպության հետ կազմակերպել էր մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում բնակություն հաստատած իրաքահայեր և այլք:

Ուրախությամբ ողջունելով իրաքահայերին Հայրենի հողի վրա` նախարար Հ.Հակոբյանը սիրով և ջերմությամբ շնորհավորեց իրաքահայ կանանց գարնանային գեղեցիկ տոնի` մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Նախարարը կարևորեց հայ կնոջ դերն ընտանիքում` ընդգծելով սերունդների հայեցի դաստիարակության գործում հայ կնոջ և մոր անգնահատելի առաքելությունը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` «Հայաստանում իրաքահայերի ընտանեկան, մշակութային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կդիկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայաստանում հաստատված իրաքահայերին ցուցաբերած աջակցության համար:

Սեդա Մելքոնյանն ընդգծեց կնոջ դերի կարևորությունը Իրաքի հայ համայքում` վստահեցնելով, որ Հայաստանում հաստատված իրաքահայերը ևս իրենց ներդրումը կունենան Հայրենիքի շենացման ու զարգացման գործում:

Միջոցառմանը գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Ծաղկազարդ» համույթը և իրաքահայ դպրոցականներ: