Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Հայարտուն» մշակույթի կենտրոնում հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»

16.05.2012   
  
hits: 2891


Մայիսի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում թեւածում էր մանսուրյանական հոգեթով եւ խրոխտ երաժշտության շունչը: Կենտրոնի նախաձեռնությամբ, այդ օրը թբիլիսահայությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու հայ տաղանդավոր երգահան, մաէստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնագրությունը: Երաժշտություն, որը հայ ժողովրդի դարավոր պատմությունը մտովի թերթելու, Ուրարտուն պատկերացնելու, հայ արվեստի գույները զգալու եւ հայ շարականների հմայքն ըմբոշխնելու ուժն ունի:

Թբիլիսահայ երաժշտասեր հասարակայնությունը, անշուշտ, քաջածանոթ է Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը: «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը» եւ այլ ֆիլմերի համար գրած նրա ազգային շնչով երաժշտությունը սրտամոտ եւ հարազատ է ունկնդրին:

Ուստի միանգամայն հասկանալի էր այն ջերմությունը, որով ընկալվեց «Ռեքվիեմը», ստեղծագործություն, որ նվիրված էր հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին եւ որը դարձավ արեւմտյան ոգով գրված հայկական ռեքվիեմի փայլուն նմուշ:

«Հայարտան» տեխնիկական հագեցվածությունը հնարավոր դարձրեց ունկնդրումից հետո ուղիղ կապ հաստատել մաէստրոյի եւ ներկա հասարակայնության միջեւ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Մեծավարպետը պատմեց այն երկարամյա եւ նվիրական աշխատանքի մասին, որ նա կատարել է «Ռեքվիեմը» ստեղծելիս:

Մաէստրոյին ողջունեցին եւ տարբեր հարցերով դիմեցին գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, արվեստագետ Միքայել Գրիգորյանը, արձակագիր Արտեմ Գրիգորենցը, ուսանողուհի Աննա Շահբազյանը եւ ուրիշներ:

Դիմելով Հայաստանի հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց մեծավարպետին միջոցառմանը մասնակցելու համար: Մաղթելով առողջություն եւ երկար կյանք, Սրբազան Հայրը Մաէստրոյին այստեղ Թբիլիսիում, «Հայարտանը» հանդիպելու ցանկություն եւ հույս հայտնեց:

Սրտառուչ երեկոն, որ կազմակերպել էին «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակիցներ Լեւոն Չիդիլյանը, Պավել Օգանեզովը եւ Վալերի Բադալյանը, հանձին Տիգրան Մանսուրյան երաժշտի, դարձավ դասական արվեստի եւ արվեստագետի հետ շփվելու, երաժշտության, նաեւ խոսքի ուժն ու հմայքը զգալու իրատեսական հնարավորություն:

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը