Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայկական խաչքարի բացման արարողություն Իտալիայի Պավիա քաղաքում

16.05.2012   
  
hits: 2683


Մայիսի 9- ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը քտնվում էր Պավիայում` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակի կապակցությամբ Պավիայի պատմական Վիսկոնտեո ամրոցում /Castello Visconteo di Pavia/ հայկական խաչքարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Արարողությանը ներկա էին Պավիայի քաղաքային իշխանությունների, հասարակության ու իտալահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան Պավիայի քաղաքապետ Ա.Կատտանեոն և Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի բացառիկ պատմությանն ու մշակույթին, նշելով, որ «Պավիան հարստացավ հայկական խաչքարի տեղադրմամբ, որը շոշափելի հավելում է մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը»:

իր հերթին ասաց, որ 14-րդ դարի իտալական այս ամրոցի գրադարանում ստեղծագործել է հանրահայտ գրող Ֆ.Պետրարկան, նրա սրահների մանրանկարները ստեղծվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից, ուստի ամրոցի մուտքի մոտ տեղադրված «հայկական խաչքարը գտել է իր արժանավայել տեղը ու իր նպատակին համապատասխան էլ ավելի կսրբացնի այս պատմական վայրը»: Դեսպան Կարապետյանը կարևորեց մայիսի 9-ին խաչքարի տեղադրման փաստը, ինչպես նաև անդրադարձավ եռատոնի խորհուրդին ու նշանակությանը հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ «ինչպես հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշիի ազատագրումն ու հաղթանակն Ադրբեջանի կողմից արցախցիներին պարտադրված պատերազմում պարզ ռազմական հաղթանակ չէր, այլ պատմական արդարության հաստատման, հայ ժողովրդի կողմից անկախության և ազատության համար մղված հերոսական պայքարի արդյունք»:

«Այս խաչքարն էլ հավերժ կխորհրդանշի ոչ միայն մայիսի 9-ին հայ ժողովրդի արձանագրած հաղթանակները, այլև հայ-իտալական բազմադարյա բարեկամությունը»:

Այնուհետև խաչքարը, որը նվիրաբերվել էր քույր քաղաք Պավիային Գյումրիի քաղաքապետարանի կողմից, օծեցին Պավիայի Կաթոլիկ ու Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները: Միջոցառումն ավարտվեց Իտալիայի, ՀՀ-ի և ԼՂ-ի պետական օրհներգերի կատարմամբ:

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, կրոն/religion, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը