Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Եվրոպա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին:
Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ... Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը բողոքարկելու` Շվեյցարիայի որոշումը հնարավորություն կտա, որպեսզի դատարանի որոշման մեջ Ցեղասպանության մասին վիճահարույց հաստատումները սրբագրելու փորձ արվի. Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելու` Շվեցարիայի կառավարության որոշումը: Հայտարարության մեջ ասված է.
Հայաստանը ողջունում է Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Շվեյցարիայի կառավարության որոշումը:
Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճիռը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը» ՝ վկայակոչելով Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են երկրում Շվեյցարիայի դեսպան Մարսել Շտուտցին՝ Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վերջերս կայացրած վճռի կապակցությամբ Ավստրալիայի հայ համայնքի անհանգստությունը հայտնելու նպատակով: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում գրական, երաժշտական միջոցառում էր կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում:
Լիսաբոնում նախարար Հրանուշ Հակոբյանը, մարտի 6-ին հանդիպումներ է ունեցել «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանթոս Սիլվայի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հոգաբարձու, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանի, հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի եւ Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կաննի կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող կինոշուկայում այս տարի հայկական արտադրության մեկ ֆիլմ կներկայացվի` Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան ազատամարտի մասին «Թեւանիկ» ֆիլմը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո խոսնակ Ռուզան Բագրատունյանն ասաց, որ կինոկենտրոնը որոշակի աջակցություն ցուցաբերել է ռեժիսորին, սակայն ֆիլմը Կաննի կոնոշուկայում ներկայացնելը նրա նախաձեռնությունն է։
Մարտի 10-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։
«Եվրատեսիլ 2014»–ին հայ կատարող Արամ MP3–ի (Արամ Սարգսյան) երգն ու տեսահոլովակը պաշտոնապես կներկայացվեն մարտի 14–ին, տեղեկացրեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մարտի 3-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին:
Շվեյցարիա-Հայաստան միավորման պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանն անպատասխանատու է անվանել շվեյցարական Վալե կանտոնի պետական խորհրդի անդամ Օսկար Ֆրեյզինգերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին գրում է շվեյցարական «Le Matin»-ը:
Հարավային Ամերիկայի հայ համայնքը Արգենտինայում եւ Ուրուգվայում շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)