Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Գեղանկարիչ մանկավարժի եւ նրա սաների աշխատանքների ցուցահանդես Թբիլիսիում

20.06.2012   
  
hits: 2764


Մայիսի 25-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը գեղեցիկ եւ շքեղ տեսք էին ստացել բազմաթիվ յուղաներկ նատյուրմորտ, դիմանկար եւ բնանկար կտավներից, որոնց հեղինակը թբիլիսահայ գեղանկարիչ-մանկավարժ Ռոբերտ Ներսեսովը եւ նրա սաներն են:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսն առանձնահատուկ է: Ցուցահանդեսին ներկայացված հինգ տասնյակից ավելի կտավներից Ռոբերտ Ներսեսով գեղանկարչի վրձնին պատկանում են ընդամենը երեքը՝ «Նատյուրմորտ«, «Արվեստանոց» եւ «Ալիք» աշխատանքները: Վաստակաշատ գեղանկարիչ-մանկավարժը, որ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, Ֆրանսիայում, Տորոնտոյում եւ այլուր, այս անգամ արվեստասերներին ներկայացավ իր սաների աշխատանքներով եւ նրանց կողքին:

Ու դիտում էին այցելուները Ներսեսով մանկավարժի սաների աշխատանքները եւ հիանում Մարի Խիդեշելիի «Եգիպտոս», «Ծաղկեպսակ«, «Դուռ», Երվանդ Մուրադյանի «Աշուն», «Եկեղեցի», «Սուրբ Օձնեցի, Իրինա Խաչատուրովայի «Ձկներ», «Դիմանկար», ինչպես նաեւ Սերգո Միկիրտումովի, Իլոնա Մինասովայի, Զուրաբ Ջանիաշվիլիի, Սերգեյ Վարշլեւիչի, Գայանե Մանասյանի, Դավիթ Շահբազովի եւ այլոց աշխատանքների վարպետությամբ:

Ելույթ ունենալով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարեւորեց այն սերն ու կարողությունը, որ Ներսեսով նկարիչը կաթիլ առ կաթիլ ներարկում է իր սաների մեջ, բացելով նրանց առջեւ գեղանկարչության գաղտնիքները, սովորեցնելով նրանց գրագետ ստեղծագործելու կամքն ու հմտությունը:

Խոսելով Ռոբերտ Ներսեսով գեղանկարչի բնատուր տաղանդի եւ ստեղծագործական վառ երեւակայության մասին, խեցեգործ Լեւոն Օսիպովը, գեղանկարիչ Ջովանի Վեփխվաձեն ընդգծեցին Ներսեսովի հարուստ ներկապնակի, լույսի ճիշտ ներդաշնակության, գույների համադրության վարպետությունը, թերեւս արվեստագետի ամենամեծ նվաճումն անվանեցին տասնյակ սաների գեղանկարչության ճիշտ ճանապարհի ուղղորդելը, իսկ մանկավարժի ամենամեծ գնահատականը՝ աշակերտների նվիրումը գեղանկարչությանը:

Օրհնության եւ արժեվորման իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց այն մեծ աշխատանքը, որ Ներսեսով նկարիչ-մանկավարժը կատարում է իր սաների գեղագիտական դաստիարակության գործում, հայկական գեղանկարչության թբիլիսյան դպրոցի ավանդույթները նրանց հաղորդելու միջոցով պահպանելու եւ սերունդներին հանձնելու վսեմ առաքելությամբ:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնում «Ռոբերտ Ներսեսովի եւ նրա սաների աշխատանքների» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը:

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը