Լուրեր
նորություններ/news

"Առասպելներ Ղարաբաղի խնդրի շուրջ". Մոսկվայում ներկայացված գիրքը նոր տվյալներ է բացահայտում (վիդեո)

"Առասպելներ Ղարաբաղի խնդրի շուրջ". Մոսկվայում ներկայացված գիրքը նոր տվյալներ է բացահայտում (վիդեո)
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ռուսաստանում ադրբեջական եւ թուրքական կեղծ տեղեկատվությանը, քարոզչությանը այսուհետ լուրջ հակակշիռ է լինելու ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի «Առասպելներ Ղարաբաղի խնդրի շուրջ» գիրքը։

«Պատմաբանները, ովքեր մասնագիտորեն զբաղվում են այս թեմայով, իմ հարցմանը պատասխանել են, որ նույնիսկ արխիվներում նստած մասնագետների համար Տարասովը բերում է որոշ նոր տվյալներ: Իսկ դա լուրջ ձեռքբերում է»,- ասաց քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։

Տպագրման նախաձեռնությունը «Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպությանն» է եւ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի խոսքով, նման գրքերի հրապարակումը շարունակական է լիենլու։

Ի դեպ, գրքի շնորհանդեսին ներկա են եղել ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Նպատակն է` օգնել Ռուսաստանին` վերլուծելու իրավիճակը եւ ընդունելու ճիշտ որոշումներ: Մենք այժմ դառնում ենք մեծ տերություն եւ պետք է գրագետ կերպով ընտրենք արեւելյան ուղղության կողնորոշիչները: Պետք է իմանանք՝ ո՞վ է մեր դաշնակիցը, ինչպիսի՞ դաշնակից է նա, ինչպե՞ս պետք է նրա հետ աշխատենք եւ ի՞նչ է դրան ուղեկցելու: Պետք է առարկայորեն տիրապետենք պատմական կաղապարին, որպեսզի իրական քաղաքականություն կառուցենք: Այս գիրքը նախ եւ առաջ ձեռնարկ է ռուսական դիվանագիտության համար: Իսկ եթե այնտեղ Ադրբեջանն ինչ-որ բացասական կողմեր է հայտնաբերել, ապա դա իր ողբերգությունն ու խնդիրն է»,- ասաց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Ես ուզում եմ շեշտել այօրվա շնորհանդեսի առանձնահատկությունը: Դա նախ եւ առաջ համակարգված, մշտական եւ հիմնավոր բնույթի աշխատանքն է: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ հաճախ համայնքային կյանքում պակասում է հենց այդ երեւույթը` համակարգված ու մնայուն աշխատանքը: Եվ պատահական չէ` այս ամենը տեղի է ունենում «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության եւ համանուն գրադարանի հովանու ներքո»,- նշեց «Արցախի բարեկամներ» ակումբի նախագահ Էդուարդ Գուլյանը։

http://www.yerkirmedia.am