Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սոնա Վան՝ ստեղծագործական երեկո «Հայարտուն» մշակույթի կենտրոնում

14.07.2012   
  
hits: 3221


Սույն թվականի հուլիսի 3-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հերթական միջոցառումն էր՝ Սոնա Վան տաղանդավոր բանաստեղծուհու ստեղծագործական երեկոն:

Օվկիանոսից անդին ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակցուհու պոեզիան իր արտահայտած համամարդկային գաղափարներով, հուզական աշխարհով եւ կանացի նրբագեղությամբ հոգեհարազատ է ոչ միայն հայ, այլեւ թարգմանաբար նրա պոեզիայի հետ ծանոթ այլազգի ընթերցողների համար: Չորս ժողովածուների հեղինակ, ութ լեզուներով թարգմանված Սոնա Վան բանաստեղծուհու համար երեւույթ դարձավ բանաստեղծ-թարգմանիչ, «Կամուրջ»գրական մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանի եւ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլիի թարգմանությամբ իր պոեզիան առաջինը վրաց ընթերցողին ներկայացնելը եւ նրա սիրուն ու գնահատանքին արժանանալը: Եվ զարմանալի չէր, որ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ կազմակերպված ստեղծագործական երեկոյին տաղանդաշատ բանաստեղծուհուն հայ ընթերցողների հետ միասին մեծարելու էին եկել նրա պոեզիայի վրացի եւ այլ ազգի երկրպագուները:

Հեռավոր Լոս Անջելեսից հնչող Սոնա Վանի պոետական խոսքը նաեւ լույսի պոեզիա է, փախուստ մենակությունից դեպի մարդիկ, որոնց փրկությունը նրանց կողքին լինելու եւ նրանց բարություն տալու մեջ է – ահա այս է բանաստեղծուհու հավատո հանգանակը, որ ներկայացրեցին բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Ռուզաննա Արիստակեսյանը:

Բարձրարժեք եւ հոգեհարազատ, հուզական եւ զգայական, նաեւ կանացի ապրումների ճշմարտացիություն, որը երբեմն խախտելով ավանդականն ու արգելքի սահմանը արժեվորում է ժամանակակիցը, ցանկալին եւ անհասանելին- այսպիսի պոեզիայի համար իր խոնարհումն ու երախտիքը արտահայտեց գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը գնահատանքի իր խոսքով: Պոետական շնչով հագեցած երեկոյին ջերմ քնարականություն հաղորդեցին Նազի Սարջվելաձեի՝ Թինաթին Օնաշվիլիի նվագակցությամբ վրացերեն եւ հայերեն երգերի կատարումը, Ժաննա Դավթյանի եւ նրա թոռնուհի Ալեքսանդրա Դավթյանի մասնակցությամբ Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոնի ելույթը, մենակատարներ Սվետլանա Տատոեվայի եւ Աննա Պողոսովայի շնորհաշատ երգերը, Իրինա Շեիկիշվիլիի կողմից Գիորգի Մամիսաշվիլիի կիթառի նվագակցությամբ Սոնա Վանի պոեզիայից հատվածների ընթերցումը, Վանո Մկրտչյանի դուդուկով նվագակցությունը:

Հավարտ երեկոյի գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սոնա Վանին անվանեց այն սակավաթիվ ստեղծագործողներից, ով հաճախ է անդրադառնում Աստվածաշնչյան թեմաներին, եւ դա գալիս է բանաստեղծուհու հոգու աստվածային բնույթից, որը միավորում է Երկինքն ու Երկիրը:

Վերջում շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին եւ երեկոյի կազմակերպիչներին իրեն եւ իր ստեղծած բանաստեղծական աշխարհը այդքան ջերմ ընդունելու համար, շնորհաշատ բանաստեղծուհին հայերին եւ վրացիներին բախտակից, իրեն հարազատ եւ մոտ ժողովուրդ անվանեց, իսկ բանաստեղծական պաթոսով, երգ-երաժշտությամբ հագեցած երեկոն՝ վառ հուշ իր կյանքում:

Սուսաննա Խաչատրյան, «Հայարտուն» մշակույթի կենտրոն

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը