Լուրեր
նորություններ/news

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրեր» ծրագրի մասնակիցներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրեր» ծրագրի մասնակիցներին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրեր» ծրագրի մասնակիցներին:

Նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց նախարարության ծրագրերը և նշեց. «Նախարարության ծրագրերի իրականացման հիմնական խնդիրն այն է, որ սփյուռքի մեր հայրենակիցները գալով Հայրենիք և մասնակցելով այդ ծրագրերին, համայնք վերադառնալիս իրենց թիկունքում զգան Հայրենիքի շունչը և մշտարթուն հայի ոգին»: Նա նշեց նաև, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի վերաբերյալ պատրաստվելու է ֆիլմ:

Հանդիպման ընթացքում հյուրերը կիսվեցին իրենց տպավորություններով, հանդես եկան առաջարկություններով: Լատվիայի խմբի ղեկավարը նշեց, որ իրենց պարախմբում կան նաև ազգությամբ ոչ հայեր: