Լուրեր
նորություններ/news

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հուլիսի 13-ին Աղավնաձորի ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մշակույթի և արվեստի գործիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց երիտասարդներին և դիմելով «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցներին` հորդորեց նրանց ապրելով տարբեր երկրներում հպարտ լինել և միշտ պահել կապը Հայրենիքի հետ:

<

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ևս ողջունեց սփյուռքահայ երիտասարդներին` նշելով, որ «Արի տուն» ծրագիրը իր մեջ բազում խորհուրդներ ունի: Նա մասնավորապես ընդգծեց, որ ծրագիրը կոչ է աշխարհասփյուռ հայերին, որպեսզի նրանք վերադառնան տուն և զգան Հայրենիքի ջերմությունը:

<

Ճամբարի փակման արարողությանը իրենց կատարումներով հանդես եկան «Հայկազունք» ժողովրդա-գուսանական համույթը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին» մասնակից Ռումինիայի «Վարդավառ» պարախումբը:

Միջոցառումն ավարտվեց Ճամբարային խարույկով, որի շուրջ մասնակիցներն ասմունքեցին և երգեցին:

<

Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 երիտասարդներ, որոնք վերադառնալով բնակության երկրներ` կտանեն իրենց հետ Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:

 <