Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

"Կոչե'մ ապրողաց..."

22.04.2013   
  
hits: 2528


Ապրիլի 20-ին Գերմանիայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկեցին Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում <<Կոչե'մ ապրողաց>> խորագրով:

Վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաներն՝ իրենց ասմունքով և երգով շաղախված հուզիչ ելույթներով: Խորհրդանշական էր այն, որ միջոցառումը սկսվեց ՀՀ պետական հիմնով: Հնգամյա Հասմիկն իր անթերի և զրնգուն ձայնով ոտքի էր հանել ներկաներ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեանին, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, Բեռլինի Մշակութային Միության ատենապետ Վարդգես Ալյանակին, Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Միության վարչության անդամներին, ծնողներին և ավելի քան 70 հանդիսատես հյուրերին՝ կատարելով նոր և վերածնված Հայաստանի հիմնը: Փոքրիկի կատարմամբ հիմնը անսահման հուզիչ էր, բայց և ապրեցնող, հուսադրող և պայքար ներշնչող: Սա ապրողաց ձայնն էր՝ եղեռնից մոտ մեկ դար հետո փոքրիկ <<Մայր Հայաստանի>> խորհրդանշով: Այնուհետև բացման խոսք հնչեցնելով՝ դպրոցի հիմնադիր և տնօրեն Միքայել Մինասյանը երեկոյի մեկնարկը տվեց՝ բեմ հրավիրելով դպրոցի 25 աշակերտ-աշակերտուհիներին: Երեխաների կատարմամբ սահուն կերպով իրար հաջորդում էին Սևակյան <<Անլռելի Զանգակատուն>> պոեմից հատվածներ: Այն մեջընդմեջ ընդահտվում էր՝ տեղը զիջելով երգեցողության ուսուցիչ բեռլինաբնակ Արտակ Կիրակոսյանի խմբավարմամբ կատարումներին: Վերջինիս շատ հուզիչ և հոգեկսկիծ կատարմամբ հանդիսատեսները ունկնդրեցին <<Քելե լաո...>> երգը: Եղեռնը բնութագրող Սևակյան անգերազանցելի խոսքին հաջորդեց ապրողաց կոչը <<Սարդարապատ>> երգի կատարմամբ: Երեկոյի գրական-երաժշտական մասն ավարտելով՝ սաները կազմեցին կիսաշրջան, ուս-ուսի տված, բռունցքներն օդ պարզած, միավորման և պայքարի կոչ արեցին ներկաներին և ողջ հայությանը: Դժվար չէր նկատել հայերենի ուսուցիչ և երեկոյի կազմակերպիչ Էդգար Զոհրաբյանի գոհունակ ժպիտը, ով համահեղինակն էր այս երեկոյի գրական մասի կազմակերպմանը:

Ապա ելույթ ունեցավ Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դր. Ժիրայր Քոչարյանը՝ շեշտելով ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Վերջում իր աղոթքով հոգեհանգստի տուրք մատուցեց Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեան և երեկոն եզրափակեցին համընդհանուր <<Հայր մեր...>> աղոթքով:

Երեկոյի հանդիսատես՝ Սրբուհի Մարտիրոսյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը