Լուրեր
նորություններ/news

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս եւ Հելիոպոլսի հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ:

Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների, եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների եւ դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին: Ներկաներն ունկնդրեցին նաեւ Կահիրեի Ազգային Առաջորդարանի «Արաքս» երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Թերեզ եկեղեցու սրահում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստա-վավերագրական ֆիլմ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ