Լուրեր
նորություններ/news

Աբխազիայում անցկացվել է Հայկական երաժշտության փառատոն (video)

Աբխազիայում անցկացվել է Հայկական երաժշտության փառատոն (video)
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Գագրա քաղաքի «Էներգետիկ» իջեւանատան համերգային դահլիճում Աբխազիայի համշենահայերի համայնքը մայիսի 3-ին անցկացվեց Հայկական երաժշտության 18-րդ փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով yerkramas.org-ը, կայացած փառատոնը մշակութային իրադարձություն էր Աբխազիայի հայերի կյանքում:

Համերգային դահլիճը նախատեսված էր 450 հանդիսականի համար, սակայն համերգին ներկա էր մոտ 1000 մարդ:

Մշակութային միջոցառումը մեկնարկել էր Գագրա քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի անսամբլի «Բերդ» պարային համարով: Անսամբլի ղեկավարն է բազմաթիվ մրցույթների դափնեկիր Գարուշ Դավթյանը:

1990-ականներից 2000 թվականը համշենահայերը նորից վերածնեցին իրենց համար հայկական յուրօրինակ մշակույթը: Հետխորհրդային տարածքում միայն Աբխազիայի հայերի միությանն է հաջողվել փակումից փրկել երեք տասնյակ ազգային դպրոցներ: Փոքր հանրապետությունում բնակվող 65 հազար հայերի համար գործում էին մոտ 30 դպրոցներ, որոնք աբխազական երիտասարդ պետության միջնակարգ կրթական համակարգի մաս էին կազմում:

Շատ երկրներում, որտեղ առկա է հայկական սփյուռքը սակավ է տվյալ երկրի պետական համակարգում ընդգրկված հայկական դպրոցների թիվը:

.