Լուրեր
նորություններ/news

Ցույց` Արևմտյան Հայաստանում. "Բոլորդ հայ եք"

Ցույց` Արևմտյան Հայաստանում. "Բոլորդ հայ եք"
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրք պատգամավոր Ալթան Թանի` Արևմտյան Հայաստանի քաղաքների, ինչպես նաեւ Կարին (թուրքերեն` Էրզրում) քաղաքի անունը փոխելու առաջարկի դեմ ցույց է տեղի ունեցել:

 Agos.com-ը հաղորդում է, որ Թուրքիայի Հասարակական աշխատողների արհմիության կոնֆեդերացիայի անդամները Թուրքիայի դրոշներով և «Բոլորդ հայ եք»գրություններով շարժվել են դեպի Աթաթուրքի արձանը:

 «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալթան Թանի առաջարկած Էրզորոմ անունը միայն օգտագործվել է հայերի և որոշ օտարերկրացի առևտրականների կողմից: Եվ այդ անունը երբևէ արժեք չի ունեցել: Էրզրումը եղել է և մնալու է Էրզրում: Այս առաջարկը, այսպես կոչված` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված նենգ պատրաստություն է: Մեծն թուրք ազգն այս խաղին կխոչընդոտի: Այդքան ժամանակ, որ մենք կանք, ձեր ձգտումները չեն իրականանալու»,- ասել է կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Մուֆիթ Բայրաքթարը:

 Հիշեցնենք, որ Վանից պատգամավոր Այսել Թուղլուքը նույնպես առաջարկություն էր ներկայացրել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահություն` Վան քաղաքը Ուսան /Wan/ փոխելու:

Yerkir.am