Լուրեր
նորություններ/news

Դելփյան կոմիտեն որոշել է ազգային բաց Դելփյան խաղերն անվանել Նավասարդյան խաղեր

Դելփյան կոմիտեն որոշել է ազգային բաց Դելփյան խաղերն անվանել Նավասարդյան խաղեր
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դելփյան կոմիտեն` հաշվի առնելով Հայաստանի հազարամյա պատմությունը, հարուստ մշակույթը եւ  հենվելով դիցաբանական փաստերին, որոշել է անվանել ազգային բաց Դելփյան խաղերը` Նավասարդյան  խաղեր:

Նշենք, որ Հայաստանը 1999 թվականից Դելփյան շարժման անդամ է. 2000թ. բազմիցս մասնակցել է տարբեր երկրների ազգային եւ միջազգային խաղերին, եւ ձեռք է բերել ամենաբարձր պարգեւները, ինչպես նաեւ ունի իր լուրջ ազդեցությունը եւ մասնակցությունը շարժման մեջ: Դրա ակնառու օրինակներից մեկն էր 2010 թվականին Երեւանում կայացած ԱՊՀ երկրների միջազգային բաց Դելփյան խաղերը: Նավասարդյան խաղերն իրականում իրենցից ներկայացնում են ոչ միայն հոգեւոր ժառանգության պահպանման ռազմավարություն, այլ նաեւ ինքնաճանաչողության եւ ինքնահաստատման ինստիտուտ:

Նշենք, որ «Նավասարդյան խաղերի» շրջանակներում նոյեմբերի 14-ին Երեւանի գեղարվեստի ակադեմիայում տեղի կունենա «հագուստի դիզայն» անվնակարգի մրցույթի առաջին փուլը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am