Լուրեր
նորություններ/news

Թուրք պատգամավորն արդարանում է

Թուրք պատգամավորն արդարանում է
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից Մուհարրեմ Ինջեյի` օրեր առաջ արած հայտարարությունը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ, քննադատությունների է ենթարկվել:

 Agos.com-ը հայտնում է, որ Մուհարրեմ Ինջեն իր Twittter-յան էջում գրել է. «Ինձ նման ծառայած, հարկերը մուծող, հանրապետությանը վստահող Դիմիտրիների և Յորղոսներին նկատի չունեի: Այլ 1919 թվականին այս հողերի վրա հարձակված Դիմիտրիներին, Յորղոսներին և Էդուարդներին: Թեման ոչ ոք թող չաղավաղի, չշեղի»:

 Նա նշել է նաև, որ հնարավոր է` նույնիսկ ինքը Դիմիտրի կամ Յորղոս անունով ընկերներ ունենա:

Yerkir.am