Լուրեր
նորություններ/news

Դաշնակցականները` 92 տարի անց Կ.Պոլսում

Դաշնակցականները` 92 տարի անց Կ.Պոլսում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Yerkir.am-ը տեղեկացրել է, որ անցած շաբաթ Կ.Պոլսում տեղի ունեցան Սոցինտերնի ժողովները, որին ներկա էին Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները:

 Ըստ agos.com-ի` ՀՅԴ-ն ներկայացնելու համար Կ.Պոլիս էին ժամանելել ՀՅԴ Բյուրոյի անդամ և Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ժողովին ներկա է եղել նաև Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար, Սոցինտերնի փոխնախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:

 «Բոլորին հայտնի պատճառներով` 92 տարի անց ՀՅԴ-ի մասնակցությունը Պոլսում անցկացվող այս ժողովին պատմական նշանակություն ունի»,- ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն:

Yerkir.am