Լուրեր
նորություններ/news

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` Թուրքիայի կառավարությունը ռիսկերի դեմը կառնի

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` Թուրքիայի կառավարությունը ռիսկերի դեմը կառնի
Еркрамасу - 30 лет (1996-2026)

«Ակօս» թերթի լրագրող Ույգար Գյուլթեքինը խոսել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախապատրաստությունների մասին:

Ինչպես հայտնում է t24.com-ը, Ույգար Գյուլթեքինը հայտնել է, որ այդ ուղղությամբ Թուրքիայի վարչապետական ու արտաքին գործերի նախարարություններում աշխատանքներ են տարվում:

«Թուրքիայի պատմական ընկերության` Հայոց Ցեղասպանության ժխտման համար հատուկ պարտականություն ձևավորվեց: Մարմինը այս նպատակի համար«Հայ-թուրքական հարաբերությունների ժողովածու» է պատրաստում: Թուրքիայի պատմական ընկերությունը սկսել է պատմական հոդվածներ հավաքել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս ծրագրի պատրաստությունը նախատեսվում է մինչև 2015 թիվը».ասել է  Գյուլթեքինը:

 Տեղեկացվում է նաև, որ Թուրքիան ակտիվ համագործակցության ճանապարհներ է որորնում Ռուսաստանի հե` 2015 թվի հետ կապված:

 Նշենք նաև, որ ըստ հաղորդված լուրերի, հայ-թուրքական սահմանի վրա նույնպես փոփոխություններ են արվում: Տարիներ շարունակ չգործող երկաթուղու վերանորոգման, ինչպես նաև հետազոտման աշխատանքներ են տարվում:

Yerkir.am