Լուրեր
նորություններ/news

Հայոց ցեղասպանության հայտնի ժխտողը հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում

Հայոց ցեղասպանության հայտնի ժխտողը հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում

Աշխարհում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց թվում ամենահայտնի Ջասթին Մաքքարթին այս շաբաթ Կանբերայում հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում: Այդ մասին գրում է ավստրալական «ABC» կայքը: Կայքին հայտնի է դարձել, որ խորհրդարանի կոմիտեի սրահը պատվիրել է խորհրդարանի շարքային անդամ Լորի Ֆերգյուսոնը  «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.-ին» անվամբ ելույթի համար, որին կարող են ներկա գտնվել միայն հատուկ հրավերի դեպքում:

Խոսքով հանդես կգա պատմության ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքքարթին, որին շատ հայեր վերաբերում են նույնքան ատելությամբ, որքան հրեաները՝ Հոլոքոստը ժխտող Դեվիդ Իրվինգին: Պրոֆեսոր Մաքքարթին ողջ աշխարհում գործունեություն է ծավալում ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման:

2015թ.-ի ապրիլը հատուկ է լինելու մի քանի ժողովրդի համար: Այն ժամանակ, երբ Թուրքիան ու Ավստրալիան նշում են Գալիպոլիի դեպքերի հարյուրամյակը, հայերը նշում են իրենց պատմության ամենամռայլ էջի սկսման հարյուրամյա տարելիցը, գրում է ավստրալական կայքը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am