Լուրեր
նորություններ/news

Դավութօղլուն կժամանի Երևան

Դավութօղլուն կժամանի Երևան
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրավիրվել է Երևան` մասնակցելու Սևծովյան համագործակցության խորհրդի նիստին:

Ինչպես հայտնում է zaman.com-ը, Սևծովյան համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու հրավերին Դավութօղլուն հայտնել է, որ մտադիր է մասնակցել, սակայն վերջնական որոշումը կկայացնի Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների ընթացքում:

Սպասվում է, որ Դավութօղլուն կմասնակցի նիստին, այն պատճառով, որ երեկ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «երկխոսությունը շարունակելու» որոշում կայացրին:

Yerkir.am