Լուրեր
նորություններ/news

Հայաստանի թատերական գործիչների միությունը կդիմի Վրաստանի վարչապետին` Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնը վերանորոգելու խնդրանքով

Հայաստանի թատերական գործիչների միությունը կդիմի Վրաստանի վարչապետին` Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնը վերանորոգելու խնդրանքով
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի թատերական գործիչների միությունը  մտադիր է նամակով դիմել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի վերանորոգումը սկսելու խնդրանքով, հայտնեց Միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը աշխարհում գործող հայկական հնագույն թատրոնն է: Շենքը կառուցվել է 1936 թ.-ին և վերանորոգվել է միայն մեկ անգամ: Տվյալ պահին շենքը գտնվում է վթարային վիճակում և թատրոնի բեմում ներկայացումներ չեն բեմադրվում։

Ընթացիկ տարվա հուլիսին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ  ունեցած հանդիպման ընթացքում վարչապետ Իվանիշվիլին տեղեկացրել էր, որ մտադիր է միջոցներ հատկացնել թատրոնի շենքը նորոգելու համար։ Միաժամանակ կոնկրետ գումար չնշվեց։

«Վերջապես շենքի վերանորոգումը սկսելու խնդրանքով նամակն արդեն պատրաստ է և գտնվում է թարգմանության փուլում։ Կարծում եմ, որ նամակը կուղարկվի առաջիկա օրերին»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ղազանչյանը։

Ըստ նրա` նամակի նախապատրաստման հարցում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը։

«Դեսպանը շատ շահագրգռված է թատրոնի շենքի շուտափույթ վերականգնման և գոնե ամիսը երկու անգամ ներկայացումների բեմադրման հարցում»,– նշեց Ղազանչյանը։

Նովոստի–Արմենիա