Լուրեր
նորություններ/news

Նամականիշ` նվիրված Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը

Նամականիշ` նվիրված Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում, նոյեմբերի 25-ին մարվել եւ շրջանառության մեջ է մտել նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը:

Նամականիշին պատկերված են Եվրոխորհրդի կենտրոնական գրասենյակը Ստրասբուրգում, Եվրոխորհրդի  անդամ-երկրների դրոշակները եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության լոգոն:

Մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մարման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, փոխարտգործնախարարներ, պաշտոնատար այլ անձինք:

2013 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստանձնեց նախագահությունը ԵԽ Նախարարների խորհրդում վեց ամիս ժամկետով՝ մինչեւ նոյեմբերի 9-ը։

Տեխնիկական տվյալներ

Թողարկման օրը` 25 նոյեմբերի 2013թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Անվանագինը`  380 ՀՀ դրամ

Տպաքանակը`  40 000

Լուրեր Հայաստանից — NEWS.am