Լուրեր
նորություններ/news

Հայ կերպարվեստի նմուշների ցուցահանդես Չինաստանում

Հայ կերպարվեստի նմուշների ցուցահանդես Չինաստանում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Չինաստանի Յուննան նահանգի մայրաքաղաք Կունմինում, նոյեմբերի 18-ին, պաշտոնապես բացվել է «Մեկ աշխարհ, մեկ տուն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ցուցանմուշները տրամադրվել էին Պեկինում հավատարմագրված մի շարք դեսպանությունների կողմից:

Հայկական տաղավարում ցուցադրված կտավներն ու հայ վարպետների կիրառական արվեստի գործերը հյուրերին ներկայացրել է ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:

Ցուցահանդեսի այցելուների թվում էին Չինաստանի մշակույթի փոխնախարար Դոնգ Վեին, Յուննանի նահանգապետի տեղակալ Ջանգ Աիպին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Պեկինից ժամանած տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագետներ:

Կունմին այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել  Յուննանի նահանգապետ Լի Ձիհենգի հետ, հարցազրույց տվեց նահանգի հեռուստաընկերություններին:

Լուրեր Հայաստանից — NEWS.am