Լուրեր
նորություններ/news

Պոլսում քրիստոնեական տաճարը կվերածվի մզկիթի

Պոլսում քրիստոնեական տաճարը կվերածվի մզկիթի
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մինչ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու  գաղափարը աղմուկ էր բարձրացնում, մյուս կողմից` առանց աղմուկի, մեկ այլ փոփոխության որոշում կայացվեց:

Ըստ agos.com-ի` Սբ Սոֆիայի տաճարին կից  գտնվող «Իմրահոր» հուշարձանը կվերականգնվի և կգործի «Իմրահոր Իլյաս Բեյի մզկիթ» (պարոն Իլյաս) անունով:

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ, ինչպես հիմա է կոչվում` «Իմրահոր»հուշարձանը մինչ օրս Բյուզանդական կայսրության ամենամեծ վանքերից է համարվում:

 Հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմը հայտնել է, որ 2014-ից կսկսվեն վերակառուցման աշխատանքները, որից հետո հուշարձանը կվերածվի մզկիթի:

 Այսպիսով հանրապետության պատմության մեջ Իզնիկի և Տրապիզոնի Սբ Սոֆիաներից հետո մեկ այլ քիստոնեական տաճար մզկիթի կվերածվի:

Yerkir.am