Լուրեր
նորություններ/news

Հայաստանը` Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող պետությունների շարքում

Հայաստանը` Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող պետությունների շարքում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր հարևան երեք պետությունների` Սիրիայի, Հարավային Կիպրոսի և Հայաստանի հետ:

Ինչպես հայտնում է iha.com-ը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի«պլան և բյուջե» հանձնաժողովի ընթացքում քննարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բյուջեի հարցը:

ՆԱՏՕ-ում Թուրքիայի ունեցած դերին անդրադառնալով` Դավութօղլուն ասել է. «ՆԱՏՕ-ում բոլորը, այդ թվում` նաև Աֆղանստանը և Թուրքիան ամենամեծ ներդնումն են անում: Թուրքիան վերջին 10 տարում իր հարևանների հետ ինչ-որ արժեքային փոփոխություն չի ունեցել: Հարևանների հետ 0 խնդիր քաղաքականությունը քննադատողները, այժմ իրենք են այդ քաղաքականությունը որդեգրել և մեզ են փորձում քննադատել»:

«Թուրքիան խնդիրներ ունի իր հարևան երեք պետությունների` Սիրիայի, Հարավային Կիպրոսի և Հայաստանի հետ»,- ասել է Դավութօղլուն:

 Նա անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան փոխհարաբերություններ բարելավմանը:

Yerkir.am