Լուրեր
նորություններ/news

Դավութօղլուն հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ

Դավութօղլուն հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱԳՆ հյուրերի տանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հանդիպումը սկզբում անցել է մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ հետո շարունակվել է փակ դռների հետեւում: Արամ Աթեշյանը Դավութօղլուին գիրք է նվիրել, իսկ Դավութօղլուն Աթեշյանին նվիրել է նկարազարդ ափսե: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ARMENPRESS.am