Լուրեր
նորություններ/news

«Հայաստանի երեխաներ» հիմնադրամը Նյու Յորքում մոտ 3 մլն դոլար է հավաքել

Еркрамасу - 30 лет (1996-2026)

«Հայաստանի երեխաներ» հիմնադրամը, Մանհեթենում, իր 10-րդ ամենամյա երեկոյին, ավելի քան 400 հին ընկերների եւ կողմնակիցների հետ մոտ 2,9 մլն դոլար է հավաքել՝ իր հանրային ծրագրերի համար: Հատուկ հյուրերի շարքում են եղել Մայքլ Արամը, Պատրիսիա Ֆիլդը, Քերրի Բաթլերը եւ Բենջամին ՄակՔենզին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Արդեն 7-րդ տարին է, որ արարողությունը վարում է «Էմմի» եւ «Թոնի» մրցանակների արժանացած դերասանուհի Անդրեա Մարթինը, ով հայկական արմատներ ունի: Նա առավել հայտնի է Բրոդվեյում իր աշխատանքով եւ «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում իր դերակատարմամբ: Դերասանուհին այս տարի երկրորդ անգամ է «Թոնի» ստացել «Փիփին» ներկայացման մեջ դերի համար:

Երեկոյին հրավիրված են եղել եւ ելույթ են ունեցել Քրիս Բոխջալյանը եւ համաշխարհային հայտնի  լուսանկարիչ Սքաութ Թուֆաքջյանը: Սակայն երեկոյի ողջ համ ու հոտը Հայաստանից ժամանած երեխաներն էին, որոնք ցուցադրել են իրենց երաժշտական տաղանդները:

Լուրեր Հայաստանից — NEWS.am