Լուրեր
նորություններ/news

Հայկական մեդալ ստացած թուրք գործիչը պաշտոնապես Ստամբուլի քաղաքապետ է առաջադրվել

Հայկական մեդալ ստացած թուրք գործիչը պաշտոնապես Ստամբուլի քաղաքապետ է առաջադրվել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը պաշտոնապես հայտնել է, որ Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Մուսթաֆա Սարըգյուլն է:

Թուրքական NetGazete Կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 22-ին, Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդի 6 ժամ տեւած նիստի ժամանակ քննարկվել են 2014 թվականի մարտի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության թեկնածուների հարցը: Նշվել է, որ Ստամբուլի համար կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Մուսթաֆա Սարըգյուլի թեկնածությունը:

Մուսթաֆա Սարըգյուլը ներկայում զբաղեցնում է Ստամբուլի Շիշլիի քաղաքապետի պաշտոնը:

Նշենք, որ Մուսթաֆա Սարըգյուլը առաջին թուրք քաղաքապետն է, ով Ստամբուլի հայկական եկեղեցիների, դպրոցների վերանորոգման եւ ազգային փոքրամասնությունների միջոցառումներին աջակցելու համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից  Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ է ստացել։  «Ձեզի շատ գսիրեմ»,-իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր Մուսթաֆա Սարըգյուլը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am