Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Օծվեց Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցին

23.12.2013   
  
hits: 7542


Դեկտեմբերի 21-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Մառնեուլի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների, օծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը, բարերար Միքայել Արաբաջյանը, գործարար Ռաֆայել Աղաջանյանը, Շահումյանի գյուղական խորհրդի պատգամավոր Էդուարդ Գասպարյանը, տեղի հանրային դպրոցի տնօրեն Արտյուշ Ուրումյանը, Կարմիր գյուղի դպրոցի տնօրեն Հմայակ Սայադյանը և ուրիշներ:

Շահումյանը Վրաստանի Մառնեուլի շրջանի քաղաքատիպ հայաբնակ ավան է: Բնակիչների նախնիները գաղթել են Արցախից և Վրաստանի այլ վայրերից: Գյուղը հիմնադրելու ժամանակ, 1715-20-ական թվականներին ժողովրդի միջոցներով կառուցվել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցին: 1848 թվականին այն ենթարկվել է հիմնական վերանորոգման:

Տասնամյակներ անց եկեղեցին կրկին հայտվում է ավերված և թշվառ վիճակում: Առաջացավ եկեղեցու հիմնական վերանորոգման անհրաժեշտություն: Վիրահայոց թեմը ոչ միայն նախաձեռնեց և կազմակերպեց եկեղեցու վերանորոգչական աշխատանքները, այլև ամբողջացրեց և հասցրեց ավարտին:

Եկեղեցու օծումից հետո մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը: Պատարագիչն էր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Սբ. Պատարագն ընթացավ Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու երգչախմբի անդամների կողմից շարականների կատարումների ներքո:

Հավարտ Սբ. Պատարագի ներկա հասարակությանը օրհնության և գնահատանքի խոսքով դիմեց Թեմակալ առաջնորդը: Սրբազան Հայրը շնորհավորեց շահումյանցիներին եկեղեցու բացման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց բարերարներ Հրաչ և Վիտալի Մանասյաններին, Միքայել Արաբաջյանին, Վիրահայոց թեմի վարչա-տնտեսական բաժնի պատասխանատու Կարեն Երիցյանին, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին, որոնց ջանքերով վերանորոգվեց այս եկեղեցին ու նվիրվեց ավանի հայ ազգաբնակչությանը:

Շահումյան ավանում, բացի հայերից բնակվում են նաև ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, հույներ: Սեփական աղոթատեղի ունենալը հայերի վաղեմի երազանքն էր, որը վերջապես իրականություն դարձավ Սուրբ Աստվածածին եկեղեցու բացմամբ: Շահումյանցին ունեցավ առ Աստված աղոթելու, մկրտվելու, պսակ անելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով ապրելու հնարավորություն:

armenianchurch.ge

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, կրոն/religion, Վրաստան/Georgia, Ջավախք/Javakhk

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը