Լուրեր
նորություններ/news

Թուրքիան Հայաստանին «դրական ազդանշան» է տալիս

Թուրքիան Հայաստանին «դրական ազդանշան» է տալիս
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Անկարան Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն է պատրաստվում:

Ըստ milliyet.com-ի` այդ հանդիպումից առաջ Անկարա է մեկնել Ադրբեջանի նախագահ Ալիևը և հանդիպում ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Նրանց քննարկման գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղը: ԼՂ հարցը Դավութօղլուի` Վաշինգտոն կատարած հանդիպման ժամանակ նույնպես օրակարգում է եղել:

Նաեւ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն դեկտեմբերի 5-6-ին` քննարկելու ԼՂ հարցը:

Ըստ թերթի` Անկարան «հարևանների հետ 0 քաղաքական խնդիրներ» որոշման շրջանակներում աշխատանքներ է տանում`բարելավելու Հայաստանի հետ իր հարաբերությունները, այդ թվում` սահմանի բացմանն ուղղված աշխատանքներն է շարունակում:

 Պատրաստվում են 2015 թվականին:

Yerkir.am