Լուրեր
նորություններ/news

Ստամբուլի թաղապետի թեկնածուն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան

Ստամբուլի թաղապետի թեկնածուն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական gercekgundem.com լրատվական կայքը, Աքթունան տեղեկացել է ստամբուլահայերին հուզող հարցերի մասին: Նա ասել է, որ թաղապետի ընտրությունից առաջ ինքը ցանկանում է անձամբ տեղեկանալ քաղաքացիների խնդիրների մասին: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը Բաքըրքյոյի թաղապետի թեկնածուին հայտնել է, որ Ստամբուլում մոտ 70 հազար հայ է բնակվում, որոնցից մոտ 14 հազարը Բաքըրքյոյի բնակիչներ են:

«Ես տեղյակ եմ մեր հայ եղբայրների խնդիրների մասին: Կաշխատենք դրանք լուծել միասին: Մեր սկզբունքն է` բոլոր հետ ապրել եղբայրաբար», -ասել է Բաքըրքյոյի թաղապետի թեկնածուն:

Armenpress.am