Լուրեր
նորություններ/news

Հայ ծնողները պատրաստվում են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը

Հայ ծնողները պատրաստվում են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը

Թուրքիայի միջնակարգ դպրոցներում անցումային (TEOG) քննության արդյունքներից դժգոհ հայ ծնողները պատրաստվում են են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը. հայտնում է taraf.com-ը:

Քանի որ հայ երեխաները չեն մասնակցում կրոնի դասաժամերին, նրանց անցումային քննությունների արդյունքները անարդար են գնահատվում: Ծնողներից մեկն այս հարցով դիմել է դպրոցի տնօրինությանը և ստացել «այս տարի ոչինչ չենք կարող անել, մյուս տարի կուղղենք» պատասխանը:

Yerkir.am