Լուրեր
նորություններ/news

Մոսկվայում ստեղծվել է Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

Մոսկվայում ստեղծվել է Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ռուս-հայկական կազմակերպությունների խորհրդակցություն:

«Еркрамас»-ի լրատվական կենտրոնը հայտնում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև Ռուսաստանի և Մոսկվայի հայկական համայնքների ամրապնդման պահանջը, որոշում է ընդունվել ստեղծել Հայ-Ռուսական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդ:

Խորհրդի նպատակն է ընդհանուր նպատակների կազմակերպումը, իրականացումը, տեղեկատվության ապահովումը, ինչպես նաև Ռուսաստանում հայկական համայնքի մերձեցումն ու ամրապնդումը: Խորհրդի կազմում են ընդգրկվել հետևյալ կազմակերպությունները. HAYASA, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչություն, «Հայ-ռուսական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոն», Երիտասարդ պրոֆեսիոնալների կազմակերպություն, Ռուսաստանում Ջավախքի համայնք, Ռուսաստանում համշենահայերի համայնք, Հայկական դասական երաժշտության զարգացման միջազգային կազմակերպություն, «Արարատ» մշակութային ընկերակցություն, Արևմտահայերի Ազգային Կոնգրես, «Լիդեր» ոչ կոմերցիոն կազմակերպություն, Armenia-online, Armbook: