Լուրեր
նորություններ/news

Ռիգայի առեւտրի կենտրոնում զոհված հայուհին երկվորյակ դուստրեր ուներ

Ռիգայի առեւտրի կենտրոնում զոհված հայուհին երկվորյակ դուստրեր ուներ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման հետեւանքով մահացած Նաիրա Գրիգորյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքից է: Այս մասին հայտնեցին մեր աղբյուրները:

NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել Նաիրա Գրիգորյանի հարազատների հետ: Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ Նաիրան մոտ 10 տարի առաջ ամուսնացել է կապանցու հետ եւ մեկնել Լատվիա: Նաիրա Գրիգորյանն այնտեղ ապրում էր ամուսնու հետ, ունի զույգ աղջիկ: Կինը չէր աշխատում, իսկ ամուսինը տարբեր աշխատանքներ էր կատարում: Նաիրա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմեցին, որ դեպքի օրը նա գալիս էր տուն, երթուղայինից զանգել է աղջկան՝ հարցնելու, թե ինչ է պետք գնել եւ բերել: «Իջել է այդ կանգառում, հենց մտել է սուպերմարկետ, 5 րոպե հետո փլվել է, սպասել են, տեսել են՝ մայրը չկա, զանգել են հեռախոսին, անհասանելի է եղել, անմիջապես ահազանգել է ամուսինը, գնացել են դիահերձարաններ, նրան գտել են ջնջխված վիճակում»,- պատմեց նրա բարեկամը:

Կապանում այժմ ապրում է նրա մայրը եւ քույրը, կնոջ դիակը բերելու են Հայաստան, սակայն քանի որ Լատվիայից ուղիղ չվերթ չկա, դժվարություններ կան դիակի տարանցիկ տեղափոխման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am