Լուրեր
նորություններ/news

Թուրք փոխքաղաքապետը ռասիստական արտահայտություն է արել հայերի հասցեին

Թուրք փոխքաղաքապետը ռասիստական արտահայտություն է արել հայերի հասցեին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Գազիօսմանփաշայի քաղաքապետը բնակելի շենք կառուցելու նպատակով քաղաքային տարածքներից մեկը քանդելու հրահանգ էր տվել` պայմանով, որ այն կվաճառվի միայն շրջանի բնակիչներին: Սակայն երբ օտարերկրացիներին նույնպես թույլատրվել է այդտեղից մաս գնել, քաղաքապետի օգնականն արդարացել է` ասելով. «Հո օտարերկրացիին`հային, հույնին կամ իսրայելցուն չենք վաճառում». հայտնում է agos.com-ը:

 Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետի օգնականի այս խոսքերը անմիջապես հանվել են արձանագրությունից:

«Եթե այստեղից ինչ-որ մեկն ուզում է բնակարան գնել, թող իզմիրցին, ադըյամանցին, դիարբեքիրցին (տիգրանակերտցին), ռիզեցին, տրաբզոնցին (տրապիզոնցին) գնի: Մեր քաղաքացին է գնելու»,- ասել է քաղաքապետի օգնականը:

Yerkir.am