Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 460 հազար եվրո արդյունք

27.11.2013   
  
hits: 2756


Նոյեմբերի 21-ից 24-ը տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1.460.000 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

Հեռախոսամարաթոնն անցկացվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ` «Միասնություն եւ աջակցություն» խորագրի ներքո: Դրամահավաք միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ Հունաստանի հայ համայնքները:«Օրանժ Տելեկոմ» ընկերության` Ֆրանսիայի չորս քաղաքներում (Փարիզ, Թուլուզ, Մարսել, Լիոն) տեղակայված կայաններից 750 կամավորներ զանգահարել են մասնակից երկրների ավելի քան 50.000 ընտանիքների ու կազմակերպությունների` կոչ անելով աջակցել հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ձեռնարկներին:

Այս տարի հեռախոսամարաթոնի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, ինչպես նաեւ Սիրայում հայկական դպրոցների կառուցմանը:

Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` նվիրատվությունները շարունակվում են, եւ ո'չ տնտեսական ճգնաժամը, ո'չ էլ քաղաքական անկայուն մթնոլորտը որեւէ կերպ չանդրադարձան կամավորների եւ նվիրատուների ցանկության վրա`  սատար կանգնել հայրենիքին:

Այս օրերին դրամահավաք-միջոցառումներ են անցկացվում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Լիբանանում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում: Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի տեղեկացմամբ էլ վերջին տասնօրյակի ընթացքում 700-ից ավել տպագիր եւ էլեկտրոնային տեղեկատու- շրջաբերական է ուղարկվել հայ համայնքի անդամներին: Հեռուստամարաթոնի օրը`  նոյեմբերի 28-ին, «Համայնքի կենտրոնում» կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները, ինչպես միշտ, կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը:

Yerkir.am

Tags: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, հասարակություն/society, Եվրոպա/Europe, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը