Լուրեր
նորություններ/news

Լոս-Անջելեսի շրջանում Ստեֆանիի պատկերասրահում տեղի կունենա նկարիչ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսը

Լոս-Անջելեսի շրջանում Ստեֆանիի պատկերասրահում տեղի կունենա նկարիչ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Լոս-Անջելեսի շրջանում Ստեֆանիի գեղարվեստական պատկերասրահում բարեգործական ցուցահանդեսում կցուցադրեն հայ նկարիչ Աշոտ Հարությունյանի աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Ստեֆանիի պատկերասրահի կայքը: Աշոտի յուղաներկով նկարները «Արենի» անվամբ առաջին անգամ են ցուցադրվելու ԱՄՆ-ում 2013թ դեկտեմեբրի 12-14-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Լա-Կանյադում Ստեֆանիի գեղարվեստական պատկերասրահում:

Բացման արարողության ժամանակ ցուցահանդեսի ղեկավար, Սոթբիսի արվեստների ինստիտուտի շրջանավարտ Թամար Սինանյան-Նաամանը, ով հանտնի է նոր հայ նկարիչների հանդեպ իր սիրով, հանդիսատեսին կներկայանա իր մեկնաբանություններով: Նա նկարչի ստեղծագորությունները մեկնաբանելի ասել է, որ «Աշոտի նկարները մի կում թարմ օդ են, որոնք արտացոլում են կյանքի պարզ զգացմունքները»: «Դրանց մաքրությունն ու պարզ գույները պայծառություն ու անկեղծություն են տալիս մարդկանց սրտերին»,- նշել է Թամար Սինանյան-Նաամանը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am