Լուրեր
նորություններ/news

Մոսկվայում կայացել է Երեւանի օրերի գալա-համերգը

Մոսկվայում կայացել է Երեւանի օրերի գալա-համերգը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ռուսաստանի մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երեւանի օրերի  գալա-համերգը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվայի կառավարության պաշտոնատար անձանց եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ ներկա է գտնվել համերգին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե երեկոյի ընթացքում մոսկովյան արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ջազային եւ էստրադային հայտնի ստեղծագործությունների կատարումներ`  հայ երաժշտարվեստի սիրված ու ճանաչված ներկայացուցիչների կատարմամբ:

Ամբողջ երեկոյի ընթացքում արտիստներին նվագակցել եւ առանձին կատարումներով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր  Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Հանդիսատեսը հատուկ ոգեւորությամբ եւ ջերմությամբ է արձագանքել գալա-համերգին ներկայացված Երեւանի ու  Հայաստանի մասին երգերի ընտրանուն: Իսկ արդեն համերգի ավարտին հատկապես ռուս հանդիսատեսները խոստովանել են, որ իսկապես հիացած են հայ կատարողների վարպետությամբ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am