Լուրեր
նորություններ/news

Հայաստանի կառավարությունը 2 շրջան կհանձնի. Թուրքական հերթական անհեթեթությունը

Հայաստանի կառավարությունը 2 շրջան կհանձնի. Թուրքական հերթական անհեթեթությունը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքական հերթական անհեթեթությունը: Ըստ Sabah-ի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների մասին մի շարք նոր հայտարարություններով է հանդես եկել: «Փորձում ենք նոր ստեղծագործ գաղափարներով, նոր մտքերով դրանք իրականացնել և քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:

Դավութօղլուն Կովկասում խաղաղության հաստատման համար«ճանապարհային նոր քարտեզ» է պատրաստել:

Ըստ որոշ լրատվամիջոցների` Հայաստանի կառավարությունը բանավոր համաձայնություն է տվել ԼՂ-ի հարակից 2 շրջանները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Սակայն Թուրքիան Հայաստանից պաշտոնական հայտարարություն է ակնկալում:

«Այդ տարածքները լքում ենք» պաշտոնապես հայտարարելու դեպքում միայն Դավութօղլուն կժամանի Երևան` մասնակցելու դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության հանդիպմանը:

«Այս իրարանցումը ինչ-որ տեղից հարթելու համար, պետք է «խաղի փոփոխություն» անել: Մի քայլ անելով` 7 շրջանից 2-ը կհանձի: Սրա դիմաց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարթման համար ճանապարհ կբացվի»,- ասել է Դավութօղլուն:

Yerkir.am