Լուրեր
նորություններ/news

Հրանտ Դինքի ընտանիքը ոտքի է կանգնել

Հրանտ Դինքի ընտանիքը ոտքի է կանգնել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու և պաշտոնական լիազորությունները չկատարելու մեջ մեղադրվող` Տրապիզոնի ոստիկանության պետ Ալբայ Ալի Օզի դատը Կ.Պոլսի հիմնական դատին միացնելու առաջարկը մերժվել էր:

Ինչպես հայտնում է taraf.com-ը, այս կապակցությամբ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտարարել են. «Այս որոշումը խոչընդոտելու է սպանության հետևում կանգնած կազմակերպության բացահայտմանը»:

Դինքի փաստաբաններից Ֆեթհիե Չեթինը հայտնել է, որ չի զարմացել դատարանի այս որոշումից: Նա ասել է, որ այս սպանության բացահայտման համար հարկավոր է քննել բոլորին` ոճրագործից մինչև այդ մասին տեղյակ, սակայն ոչ մի քայլ չձեռնարկած պաշտոնյաներ, և այդ փաստաթղթերը կցել դատական գործին:

Yerkir.am