Լուրեր
նորություններ/news

Սոչիում հարգել են ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակը

Սոչիում հարգել են ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Նոյեմբերի 25-ին Սոչիում անցկացվել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հիշատակին նվիրված երեկո:

Ինչպես հայտնում է «Еркрамас»-ի լրատվական կենտրոնը, երեկոյի բացումն արել է «Ազգային հիշատակ» կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանը, ով կարևորել է Մոնթե Մելքոնյան անձի դերակատարումը Հայաստանի և Սփյուռքի համար:

ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայությունն ավարտած Անդրեաս Կտոյանը ներկաներին ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի կենսագրությունը և նշել է.«Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ծառայել և պաշտպանել ԼՂՀ այն հատվածը, որտեղ կռվել է նաև Մոնթեն»:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է «Կամավորը» ֆիլմը, որը պատմում է ադրբեջանցի ագրեսորների դեմ հայերի ազատագրական պայքարը:

Երեկոն աննկատ չի մնացել տեղի լրատվամիջոցների կողմից: