Լուրեր
նորություններ/news

Բելգիան փոխհատուցել է մահացած հայի ընտանիքին. նա չի ապրել մինչեւ լյարդի փոխպատվաստումը

Բելգիան փոխհատուցել է մահացած հայի ընտանիքին. նա չի ապրել մինչեւ լյարդի փոխպատվաստումը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումով Բելգիան փոխհատուցման կարգով 40 հազար եվրո է վճարել երկրում ապաստանած հայի ընտանիքին: Հայը մահացել էր անցյալ տարի: Այս մասին գրել է «La Libre Belgique»-ն:

Ապաստանի համար դիմած հայը մեկնել էր Բելգիա լյարդի փոխպատվաստման համար, սակայն չէր կարողացել բնակության իրավունք ստանալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցյալ տարի դատապարտել էր Բելգիային՝ պարտադրելով, որ հայը բժշկական օգնություն ստանա: Սակայն մեկ ամիս անց հայը մահացել է:

Դատարանի որոշման համաձայն Բելգիան նրա ընտանիքին փոխհատուցում էր վճարել: Բրյուսելում փաստաբանների ցանցի ներկայացուցիչ Իվո Ֆլաշեն հայտնել է. «Նա չի ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն՝ չնայած Եվրոպական դատարանի որոշմանը: Ընտանիքի հետ հարցը կարգավորելու շուրջ համաձայնության գալուց հետո Բելգիայի կառավարությունն ընդունել է, որ մարդու՝ կյանքի ու մարդասիրական վերաբերմունքի  իրավունքների տեսանկյունից խախտել է օրենսդրությունը»:

Լուրեր Հայաստանից — NEWS.am