Լուրեր
նորություններ/news

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության հուշահամալիրին

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության հուշահամալիրին

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել:

Հիշեցնենք, Ռուսաստանի առաջնորդը պետական այցով դեկտեմբերի 2-ին ժամանել է Հայաստան:

Ծիծեռնակաբերդի պատվավոր հյուրերի  ծառուղում ՌԴ նախագահը եղեւնի է տնկել: Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով՝ Ցեղասպանության թանգարանի էքսպոզիցիաներն այս պահին այլ վայր են տեղափոխվել: Ուստի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ այցելել թանգարան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ այցը Հայաստան կայացել էր 2005թ. մարտի 24-25-ին:

Լուրեր Հայաստանից — NEWS.am