Լուրեր
նորություններ/news

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բեյրութում

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բեյրութում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 1-ին Բեյրութի ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ:

Երեկոն բացեց Լիբանանի ՀԲԸՄ մասնաճյուղի գործադիր քարտուղար Անիտա Լեբիարը:

Այնուհետեւ իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի կենսագրության որոշ մանրամասներ,  ընդգծեց Արամ Խաչատուրյանի անգնահատելի ավանդն ու ժառանգությունը համաշխարհային դասական երաժշտության զարգացման գործում: Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրումից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը, ով անդրադարձավ մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունների մանրամասներին:

<

Երեկոյի երաժշտական մասում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով  հանդես եկան դաշնակահարներ Արմեն եւ Սյուզան Քեչեկները, ջութակահար Բորիս Միրզոյանը: Հնչեցին «Դիմականդես» սյուիտը,  դրվագներ՝ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:

Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, Լիբանանում  հավատարմագրված դիվանագիտական առաքելություների ղեկավարներ,  մշակութային եւ հասարակական գործիչներ, լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ եւ կրոնական այրեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ