Լուրեր
նորություններ/news

Թուրքիայում ցեղասպանությունից 100 տարի անց հայերին դարձյալ սպանում են, այս անգամ Սիրիայում. Ռոբերտ Ֆիքս

Թուրքիայում ցեղասպանությունից 100 տարի անց հայերին դարձյալ սպանում են, այս անգամ Սիրիայում. Ռոբերտ Ֆիքս

Թուրքիայում ցեղասպանությունի մոտ 100 տարի անց հայերը Սիրիայում դեռ ջարդի են ենթարկվում: Թեեւ այս մասին մամուլում գրեթե չի հիշատակվում, պղծվում են նաեւ նրանց սրբավայրերը: Այդ մասին «The Independent» թերթի հոդվածում գրում է Ռոբերտ Ֆիքսը:

Հեղինակը պատմում է, թե ինչպես 30 տարի առաջ Սիրիայում Հաբուր գետի մոտ գտնվող բլրի լանջից փորել ու գտել էր ցեղասպանության զոհերի գանգեր ու ոսկորներ: Ինչպես գրում է Ֆիքսը, նրանք մի քանիսն էին ընդամենը այն մեկուկես միլիոն քրիստոնյա հայերից, որոնց սպանել էին «20-րդ դարի առաջին Հոլոքոստի ժամանակ՝ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում ժողովրդի կանխամտածվախ, ծրագրված զանգվածային կոտորած»:

«Ինքը գետը փոխել է հոսանքը: Սակայն հայ ընկերները վերցրեցին մնացորդներն ու տեղակայեցին դրանք Դեր-էզ-Զորում հայ զոհերի հիշատակին նվիրված հայկական վանքի դամբարանում: Ամոթ «ժամանակակից» թուրքական պետությանը, որն առայժմ ժխտում է այդ Հոլոքոստը. դա զանգվածային սպանություն է»,- գրում է Ֆիքսը:

Նրա խոսքով՝ այժմ մամուլում գրեթե չի նշվում, որ ցեղասպանություն վերապրած քրիստոնյա հայերը ստիպված են դարձյալ լքել այդ վայրերը, գնալ Լիբանան, Եվրոպա կամ Ամերիկա: Եկեղեցին, որտեղ թաղվել ենսպանված հայերի մասունքները եւ որը եղել է հայերի Հոլոքոստի վկան, վնասվել է: «Ու թեեւ Իսրայելի պետությունն անամոթաբար պնդում է, որ հայերի ցեղասպանությունը բոլորովին էլ ցեղասպանություն չի եղել, իրենք՝ իսրայելցիները, հայերի սպանությունները նկարագերելու համար օգտագործում են Շոա (Հոլոքոստ) բառը»,-գրում է հեղինակը:

Նա նաեւ հիշեցնում է, որ վերջերս Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները վանդալիզմի ակտ են իրականացրել հայկական եկեղեցում, ինչպես նաեւ այրել են հայ կաթոլիկ եկեղեցու կահույքը: «Հարյուրավոր թուրք մարտիկներ, որոնք այն ժամանակների թուրքերի սերունդներն են, փորձել են ոչնչացնել հայկական ռասան 1915-ին, հիմա նրանք «Ալ Կաիդայի» զինյալների հետ հարձակվել են հայկական եկեղեցու վրա»,-գրում է Ֆիքսը՝ հիշեցնելով, որ վերջերս ականանետային կրակահերթից զոհվել էին երկու սիրիահայ երեխաներ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am