Լուրեր
նորություններ/news

ՀՀ սփյուռքի նախարարությունում Վահե և Գոհար Թութունջյանները Ներկայացրեցին «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծը

ՀՀ սփյուռքի նախարարությունում Վահե և Գոհար Թութունջյանները  Ներկայացրեցին «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Նոյեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի մասնակցությամբ կայացավ հավաք-հանդիպում սիրիահայերի հետ՝ «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները ներկայացնելու նպատակով:

Հատակագծի հեղինակներն են Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները, ովքեր ներկայացրեցին «Նոր Հալեպ» թաղամասի արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան հատակագծի ճարտարապետական լուծումները: Ծրագրով նախատեսված է կառուցել 485 բնակարան:

Հանդիպմանը մասնակցում էին այն սիրիահայերը, ովքեր ցանկություն են հայտնել եւ հաշվառվել են թաղամասում բնակարաններ ձեռք բերելու համար:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայրենիքում սիրիահայերի հիմնավորման և բնակարաններ ձեռքբերելու նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ լուծվել են Աշտարակ քաղաքում հողատարածք տրամադրելու հարցերը, այժմ տեր եւ տիկին Թութունջյանները ներկայացնում են թաղամասի ամբողջականացված հատակագիծը»:

Վահե Թութունջյանը ներկայացրեց «Նոր Հալեպ» թաղամասի գլխավոր հատակագծի դիմային և կողային ճակատները, տիպային բնակարանների հատակագծերը: Նախատեսվում է համայնքին տրամադրել սպասարկման առաջին ոլորտները՝ խանութներ, դեղատուն, սրճարան, ավտոկանգառներ, բազմաֆունկցիոնալ ակումբ, լողավազան եւ այլն:

ՀՀ Կենտրոնական բանկի, «Կոնվերս» և «Հայբիզնես» բանկերի ներկայացուցիչները ներկայացրեցին «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար սիրիահայերին առաջարկվող հիպոթեկային վարկերի տրամադրման պայմանները և «Վարկեր երիտասարդ ընտանիքներին» վարկային ծրագիրը, պատասխանեցին դրանց հետ կապված սիրիահայերի հարցերին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց իրականացնել ազգային տուրքի ձեռնարկ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում՝ թաղամասի կառուցումը կյանքի կոչելու համար: Ամերիկահայ փաստաբան Կարո Քարամյանը առաջարկեց ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցել՝ հայրենիքում իրնեց օջախն ունենալու գործում: Վերջում տեղի ոնեցավ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման հետ կապված քննարկում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ