Լուրեր
նորություններ/news

ՀՅ Դաշնակցություն. Թուրքիայի ԱԳ նախարարի այցը առաջընթացի չի հանգեցնի՝ կապված հայ-թուրքական կարգավորման հետ

Еркрамасу - 30 лет (1996-2026)

Կասկածում եմ, որ Թուրաիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան կնպաստի հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մինչ օրս թուրքական կողմը զիջումների ձգտում չի ցուցաբերել՝ նախապայմանների լեզվով խոսելու իր ոճում: Քիչ հույսեր ունենք՝ կապված Թուրքիայի ԱԳ նախարարի այցի հետ»,-ընդգծել է Մինասյանը, հավելելով, որ առանց նախապայմանների սկզբունքը պետքէ լիարժեքորեն գործի, այլ ոչ թեձեւականորեն:

Թուրքիան, պատգամավորի համոզմամբ, անում է ամեն բան, որպեսզի տպավորություն ստեղծի, որ Անկարան պատրաստ է խոսել իր հարեւանների հետ: «Սակայն իրականում Թուրքիան պատրաստ չէ հարաբերություններ կառուցել հարեւան պետությունների հետ»,-ընդգծել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Երեւան է ժամանելու՝ գագաթաժողովին մասնակցելու:

Լուրեր Հայաստանից — NEWS.am