Լուրեր
նորություններ/news

Հրաչյա Հարությունյանին տեղեկացրել են Նոր Մոսկվայում 18 զոհերի մահվան հանգեցրած վթարի հետաքննության ավարտի մասին

Հրաչյա Հարությունյանին տեղեկացրել են Նոր Մոսկվայում 18 զոհերի մահվան հանգեցրած վթարի հետաքննության ավարտի մասին

Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի ու մարդատար ավտոբուսի բախման քրեական գործի վերաբերյալ նախնական հետաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Այսօր Հրաչյա Հարությունյանին ու պաշտպանյալներին հայտարարել են նախնական հետաքննության ավարտի մասին: Պաշտպանությունն ու մեղադրյալը տեղեկացել են, որ քննչական խմբի կազմում եղել է քսանհինգ քննիչ: Երկուշաբթի օրվանից Հրաչյա Հարությունյանն ու փաստաբանները կսկսեն ծանոթանալ գործի նյութերին»,-ասել է Մարգարյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պաշտպանը նշել է, որ Հարությունյանը, խոստովանելով, որ մեղավոր է վթարի համար, մտադիր չէ խնդրել, որ գործը արագացված կարգով քննվի:

Հիշեցնենք, որ Հարությունյանի մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Վթարից հետո Հարությունյանը կալանավորվել է:

Լուրեր Հայաստանից — NEWS.am