Լուրեր
նորություններ/news

Երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում դեռ 4500 անօթեւան ընտանիք է ապրում

Երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում դեռ 4500 անօթեւան ընտանիք է ապրում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում դեռ հազարավոր անօթեւան ընտանիքներ են ապրում։ Որոշ հաշվարկներով՝ այսօր մոտ 4500 ընտանիք բնակվում է փայտե ու թիթեղյա տնակներում, որոնց պայմանները անտանելի են դառնում հատկապես ձմռանը։

Հաշված վայրկյանների ընթացքում ավերված մշակութային մայրաքաղաքը Հայաստանի իշխանություններին չի հաջողվել լիովին վերականգնել երկուսեկս տասնամյակի ընթացքում։ Գյումրին սոցիալական խնդիրների պատճառով օր օրի դատարկվում է։

Ի դեպ, 25-ամյա տարելիցին Երեւանից որեւէ պաշտոնյա Գյումրի չի այցելել։

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին մատուցվել է  սուրբ պատարագ։

Լուրեր Հայաստանից — NEWS.am