Լուրեր
նորություններ/news

Պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը մտադիր է Էրեբունիի որմնանկարների առանձին պատկերներով հոտավետ մոմեր արտադրել

Պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը մտադիր է Էրեբունիի որմնանկարների առանձին պատկերներով հոտավետ մոմեր արտադրել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել ֆրանսահայ ճանաչված պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը: Էրեբունի ամրոցի հիմնադրման և կործանման պամությունը հետաքրքրել է արվեստագետին և նա ամենայն հետաքրքրությամբ է ծանոթացել թե հնավայրին և թե թանգարանի ցուցադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էրեբունի» արգելոց-թանգարանից, Քյուրքչյանը պատմել է ֆրանսիական թանգարանների հետ իր համագործակցության և մշակութային արտադրանքներ թողարկելու աշխատանքների մասին: Ծանոթանալավ թանգարանի հուշանվերների կրպակին` նա ուշագրավ է համարել Էրեբունիում պահպանված որմնանկարների առանձին էլեմենտների պատկերներով հոտավետ մոմեր արտադրելու հեռանկարը: Քյուրքչյանի հետ զրույցում արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը կեսկատակ առաջարկել է  Ուրարտուի արքաների, աստվածների և աստվածուհիների հզորությունը արտահայտել բույրերի միջոցով և զետեղել օծանելիքի սրվակներում: Ֆրանսիս Քյուրքչյանը Էրեբունի է եկել հոր` Պետրոս Քյուրքչյանի և հայ գործընկերների հետ:

Քյուրքչյանն Օծանելիքի միջազգային դպրոցի շրջանավարտ է: Իր առաջին օծանելիքը նա ստեղծել է 1995-ին, երբ ընդամենը 25 տարեկան էր: 2006 թվականից նրա կողմից իրականացվող հոտառական պերֆորմանսները գրավել են հազարավոր այցելուների Փարիզում, Վերսալում և Շանհայում: Իսկ 2010թ. մայիսի 15-ին «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակում Փարիզի Grand Palais-ի մեծ նավի ներքո նրա հեղինակած «Լուսնորդը» ինստալյացիան հիացրել է շուրջ 23 հազար այցելուների` պատմական շինության այդ կտորը, ասես, վերածելով մեծ ջերմոցի` հագեցած ծաղիկների, փայտի և մեղրի 10-ից ավելի բույրերով:

ARMENPRESS.am